Ջեյմի Վարդին արդյունավետության ռեկորդ է գրանցել ԱՊԼ – ում

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին գերազանցել է արդյունավետության ռեկորդը ԱՊԼ-ում ՝ 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստների շրջանում։

35-ամյա հարձակվողը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 13-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում։

Այսպիսով՝ Վարդին 30 տարեկանից հետո 100 գոլ է խփել ԱՊԼ-ում։ Երկրորդ տեղում է Յան Ռայթը՝ 93 գոլով իսկ, եռյակը եզրափակում է Ալան Շիրերը՝ 84 գոլով։