«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կիսվել է իր կարծիքով թիմի նախկին մարզիչ Ռոնալդ Կումանի մասին։
18-ամյա իսպանացին իր երախտագիտությունն է հայտնել հոլանդացի մասնագետին ժամանակին վստահություն ներշնչելու համար, հնարավորություն տալով խաղալ «Բարսելոնայի» հիմնական թիմում։
«Կումանն ինձ հնարավորություն է տվել, և ես միշտ երախտապարտ կլինեմ նրան այն ամենի համար, ինչ նա սովորեցրել է ինձ։ «Սան Սիրոյում» Ազգերի Լիգայի կիսաեզրափակչի Իտալիայի դեմ խաղից առաջ առաջին անգամ զգացի ճնշումը։ Ոտքերս դողում էին, բայց խաղը սկսվելուն պես ես ինձ հիասքանչ էի զգում»,- երիտասարդ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է France Football-ը։