Կրիշտիանու Ռոնալդուի շրջապատը կարծում է, որ նա պետք է տեղափոխվի ավելի հեշտ առաջնություն

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ թիմից։

Պորտուգալացի ֆուտբոլիստը դժգոհ է թիմում իր դիրքից և սպասում է, որ իրավիճակը կփոխվի։ Ֆուտբոլիստի շրջապատը կարծում է, որ նա պետք է տեղափոխվի ավելի հեշտ առաջնություն, հաղորդում է AS-ը։

Նշենք, որ Ռոնալդուն հեռացվել է հիմնական թիմի հետ մարզվելուց և չէր ընդգրկվել «Չելսիի» հետ հանդիպման հայտացուցակում։