«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է իր նկատմամբ «Բավարիայի» և ՊՍԺ-ի հետաքրքրության մասին տեղեկությունը։
Արգենտինացի հարձակվողը հայտնել է, որ մտադիր չէ մոտ ժամանակներս հեռանալ միլանյան ակումբից։
«Ես այստեղ եմ հինգ տարի, երջանիկ եմ «Ինտերում»: Ես իսկապես հույս ունեմ, որ կդառնամ ակումբի լեգենդը»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։