Կլեման Լենգլեն խոսել է ներկայիս «Բարսելոնայի» վիճակի մասին

«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լենգլեն կարծում է, որ մի քանի տարի անց կատալոնացիները կկարողանան պայքարել ցանկացած տիտղոսի համար։

«Բարսելոնան» մեծ ակումբ է: Միգուցե վերջին տարիներն այնքան էլ լավը չէին, բայց մի քանի տարի հետո մենք՝ նրանք, կպայքարենք բոլոր տիտղոսների համար», – պաշտպանի խոսքերը մեջբերում է The Times-ը:

27-ամյա ֆուտբոլիստը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Թոթենհեմում»: Նա «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը «Սևիլիայից»: