«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Այժմ քիչ երկրպագուների կհանդիպեք, ովքեր համաձայն կլինեն, Ռոնալդուն լինի մեկնարկային կազմում։ Թիմն առանց նրա ավելի լավ է, ավելի շատ միավորներ են վաստակում: «Մանչեսթեր Յունայթեդն» առանց նրա ավելի լավ տեսք ունի»,- Նևիլի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: