Բրունո Ֆերնանդեշ. «Չի կարելի նման բանը դուրս հանել հանդերձարանից»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչ վիճակում է իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուն «կարմիր սատանաների» ճամբարում։

«Մենք դա հրապարակային չենք քննարկում, ամեն ինչ մնում է թիմի ներսում։ Չի կարելի նման բան դուրս հանել հանդերձարանից։

Այժմ մեզ համար, ինչպես նաև Ռոնալդուի համար ամենակարևորը թիմի լավ արդյունքներն են»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է BT Sport-ը։