«Բարսելոնայի» նախագահը աջակցում է Չավիին

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է գլխավոր մարզիչ Չավիի մասին:

«Չավին մեր համար հիանալի մարզիչ է, քանի որ նա միշտ դրական կողմ է տեսնում: Նա անցնում է դժվար պահերի կամ վատ պահերի միջով, ինչպես բոլորը, ովքեր ներգրավված են «Բարսելոնայում»:

Միշտ դրական կողմ կա, նա միշտ մտածում է, թե ինչպես դառնալ ավելի լավը և ավելի լավը: Եկեք չխաբենք մեզ, մենք ունենք թիմ, որը կառուցվում է»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։