«Մոնակոյի» պաշտպան Կալու Էնրիկեն խոստովանել է, որ ցանկանում է խաղալ ԱԱ-2022-ում։
«Որոշումը կայացնում է ազգային հավաքականի մարզիչը, և ես հարգում եմ դա։ Հիանալի կլիներ կրկին խաղալ Բրազիլիայում, Աշխարհի Առաջնության մեկնարկին շատ քիչ է մնացել, և ես գիտեմ, որ հեշտ չի լինելու։
Ես պետք է շարունակեմ խաղալ «Մոնակոյում» այնպես, ինչպես հիմա եմ խաղում, որպեսզի պատրաստ լինեմ, եթե ամեն ինչ ընթանա իմ օգտին: Ես չեմ անհանգստանում այդ փաստից»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։