Յուրգեն Կլոպ. «Թիմի ելույթը կարող եմ մեկնաբանել, իսկ արդյունքը՝ ոչ»

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Նոթինգեմ Ֆորեսթից» կրած անակնկալ պարտության մասին (0-1):

«Թիմի ելույթը կարող եմ մեկնաբանել, իսկ արդյունքը՝ ոչ: Մենք վատ էինք իրացնում գոլային պահերը: Բաց թողնված գնդակը մեր թերացման արդյունքն է:

Մենք խաղին մոտեցել էինք լավ պատրաստված, բայց ոչինչ չենք կարող փոխել և պետք է շարունակենք պայքարել»,- ասել է մարզիչը: