Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի «Սևիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ոսկե գնդակի» նորընծա դափնեկրի մոտ ախտորոշվել է մկանային լարվածություն: Վերականգնման ժամկետների մասին դեռևս տեղեկություն չկա:
Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կարիմը անցկացրել է 7 խաղ, խփել 5 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում: