«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է թիմի հարձակվող Էդինսոն Կավանիի առողջական վիճակի մասին:
«Ես մի փոքր անհանգստանում եմ Էդինսոնի համար, ուստի նա չի խաղում 90 րոպե: Երբ նրա ոտքը ուռել էր, մենք ստիպված էինք անմիջապես արձագանքել դրան։ Օրերս նա կարող էր ևս 15-20 րոպե անցկացնել խաղադաշտում, բայց Էդինսոնը սկսեց իրեն լավ չզգալ, և մենք որոշեցինք ռիսկի չդիմել։
Երկու շաբաթ առաջ մենք անհանգստանում էինք, որ նա գոլ չի խփում, իսկ հիմա նա սկսեց գոլեր խփել, և մենք պետք է զգույշ լինենք»,- մարզչի խոսքերը մեջբերում է Marca-պարբերականը:
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ուրուգվայցին հինգ հանդիպում է անցկացրել «Վալենսիայի» կազմում, դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: