ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը անցյալ ամառ ցանկանում էր վարձավճարով միանալ «Չելսիին», հայտնում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի 30-ամյա բրազիլացին ցանկացել է հեռանալ ֆրանսիական ակումբից փարիզյան հարձակման գծում իր խաղընկեր Կիլիան Մբապպեի հետ կոնֆլիկտի պատճառով։ Այնուամենայնիվ, տրանսֆերը լոնդոնյան ակումբ ձախողվեց, քանի որ միայն «Նյուքասլը» կարողացավ կատարել ՊՍԺ-ի ֆինանսական պահանջները այս տրանսֆերի համար:
Նեյմարի գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 75 միլիոն եվրո։