Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սկանդալային արարքի մասին:
«Ես զգույշ կլինեմ իմ խոսքերում, քանի որ չգիտեմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Միգուցե Ռոնալդուն սառել է, և որոշել է արագ տաք լոգանք ընդունել։ Ես չգիտեմ, թե որն է պատճառը, ուստի ոչ մեկին չեմ դատի», – Նագելսմանի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: