Մադրիդի «Ռեալը» մտադիր է ուժեղացնել թիմի հարձակման գիծը: Ինչպես հաղորդում է Fichajes-ը, «Ռեալը» հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» եզրային հարձակվող Մուսա Դիաբիի ծառայություններով:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 60 միլիոն եվրո, սակայն Լևերկուզենի «Բայերը» փորձելու է ավելի բարձր գնով վաճառել նրան:
Մադրիդի «Ռեալը» պլանավորում է ֆուտբոլիստի համար վճարել մոտ 65-70 միլիոն եվրո։