Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից մինչև նրա պայմանագրի ժամկետը լրանալը:
Կատալոնական ակումբը չի ցանկանում թիմում պահել 35-ամյա ֆուտբոլիստին, և հնարավորություններ է փնտրում իսպանացի ֆուտբոլիստին վաղաժամ հրաժեշտ տալու համար։ Այդ մասին հաղորդում է Sport.es-ը։