Ճապոնական «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտնել է, որ կցանկանար վերադառնալ «Բարսելոնա»։
«Երբ հեռանում ես մի վայրից, որտեղ քո վերադարձին սպասում են դու ակամայիս մտքերով միշտ այնտեղ ես լինում: Կարոտում եմ «Բարսելոնան», ցանկանում եմ վերադառնալ որպես մարզիչ կամ մարզական տնօրեն: Չգիտեմ, որքանով է դա հնարավոր», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է MD-ն: