«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Ա Սերիայի խաղում «Էմպոլիի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակի մասին (4:0):
«Հեշտ չէր, քանի որ 60 րոպե «Էմպոլին» իսկապես ստիպեց մեզ տանջվել, և ամեն ինչ կարող էր այլ կերպ զարգանալ: Երկրորդ խաղակեսում մենք բարելավվեցինք, իսկ մրցակիցը դանդաղեցրեց տեմպերը։ Հանդիպումը շատ դիտարժան ստացվեց», – մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը: