Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Թոթենհեմի» դեմ վերջին խաղում հրաժարվեց փոխարինման դուրս գալ և եզրափակիչ սուլիչից առաջ հեռացավ հանդերձարան։
Այս ոչ պրոֆեսիոնալ արարքի համար ֆուտբոլիստը հեռացվել է հիմնական թիմից։ Ամեն ինչ գնում է նրան, որ Ռոնալդուն կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ինչպես հայտնում է Mirror-ը, Կրիշտիանու Ռոնալդուն կարող է պայմանագիր կնքել ՄԼՍ-ում հանդես եկող «Ինտեր Մայամիի» հետ:
Նշենք, որ վերջերս այս ակումբը մնաց առանց Գոնսալո Իգուաինի: Արգենտինացին ավարտեց կարիերան: