Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ հարաբերությունների մասին։
«Անչելոտին հիանալի մարզիչ է, նա ինձ մեծ վստահություն է հաղորդում: Կարլոն ինձ թույլ է տալիս խաղալ իմ ֆուտբոլը: Նա միշտ հարցնում է ինձ այդ մասին, որպեսզի հաղթի և տարբերություն մտցնի, բայց միևնույն ժամանակ ես ճնշում չեմ զգում»,- Բենզեմայի խոսքերը մեջբերում է Madrid Xtra-ը: