Մադրիդի «Ռեալը» և ՊՍԺ-ն կպայքարեն 21-ամյա ֆուտբոլիստի համար

Իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան հայտնվել է Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում, հաղորդում է 90min-ը:

Աղբյուրի համաձայն, երկու գրանդ ակումբների ղեկավարությունը մեկնել են Իտալիա, որպեսզի բանակցեն ֆուտբոլիստի գործակալի հետ:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո: