«Մանչեսթեր Յունայթեդը» տուգանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի՝ «Թոթենհեմի» հետ խաղում (2:0) պորտուգալացու պահվածքի համար, հայտնում է Manchester Evening News-ը։ 37-ամյա ֆուտբոլիստը տուգանվել է 887.000 եվրոյով, ինչը նրա երկու շաբաթվա աշխատավարձն է։
Ամռանը «կարմիր սատանաները» Ռոնալդուի աշխատավարձը կրճատեցին 25 տոկոսով։ Այս պահին նա շաբաթական ստանում է մոտ 443,5 հազար եվրո։