Հայտնի է դարձել Golden Boy-2022 դափնեկրի անունը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին արժանացել է Golden Boy 2022 մրցանակին, գրում է ակումբի թվիթերյան էջը: Գավիից զատ մրցանակին հավակնում էր ևս 19 ֆուտբոլիստ:

Մրցանակաբաշխությունը կկայանա նոյեմբերի 7-ին Թուրինում։

Հիշեցնենք, որ մրցանակին մեկ տարի առաջ արժանացել էր «Բարսելոնայի» կիսապաշտպաններից մյուսը՝ Պեդրին: