«Յուվենտուսը» որոշում է կայացրել Լեոնարդո Բոնուչիի ապագայի վերաբերյալ

Թուրինի «Յուվենտուսը» կերկարաձգի թիմի ավագ, իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչչիի պայմանագրի ժամկետը:

Ինսայդեր Ռոմեո Ագրեստին հայտնել է, որ կողմերը արդեն սկսել են բանակցային գործընթացը:

35-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բոնուչչին «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման և խփել մեկ գոլ: