Լեգենդար ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր թիմից:
«Ռոնալդուն եկել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը: Նա աշխատում է երիտասարդական թիմի հետ»,- սոցցանցերում գրել է լրագրող Սամուել Լակհյորստը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ վերջին տուրի խաղում Կրիշտիանուն, չսպասելով եզրափակիչ սուլիչին, ինքնակամ լքեց պահեստայինների նստարանը, թեև դեռ հնարավորություն ուներ խաղադաշտ դուրս գալու։