Քրիստոֆ Գալտյեն խոսել է Նեյմարի ներկայիս մարզավիճակի մասին

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն լրագրողների հետ զրույցում իր հիացմունքն է արտահայտել  թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի ցուցադրած խաղի վերաբերյալ:

«Նեյմարն ամենաբարձր մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում: Նա դիտավորյալ ավելի վաղ է սկսել պատրաստվել մրցաշրջանին, որպեսզի օպտիմալ մարզավիճակ ձեռք բերի։

Եթե ​​նա խնդիրներ չունենա, ապա կշարունակի խաղալ նույն մակարդակով»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։