Չավի. «Մենք պետք է արձագանքեինք նախորդ տուրում կրած պարտությանը»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Վիլյառեալի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում տարած հաղթանակը:

«Կարծում եմ՝ մենք հիանալի խաղ ցուցադրեցինք։ Մենք պետք է արձագանքեինք նախորդ տուրում կրած պարտությանը։ Կարծում եմ, որ թիմը ցույց տվեց իր դեմքը։

Ցույց տվեցինք բնավորություն, ինտենսիվություն, արդյունավետություն, լավ խաղացինք պաշտպանությունում և հարձակման գծում:

Խաղադաշտում յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է 100%-ով պատրաստ լինի»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։