Կրիշտիանու Ռոնալդուն կարող է խզել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է խզել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հայտնում է BBC-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, հավանականությունը, որ 37-ամյա ֆուտբոլիստը կկայացնի այս որոշումը, գնալով ավելի է մեծանում։

Ավելի վաղ ակումբի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը չի մասնակցի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Չելսիի» դեմ հանդիպմանը։

Բացի այդ, գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պորտուգալացուն կհեռացնի հիմնական թիմի հետ մարզումներից, իսկ ֆուտբոլիստը պետք է աշխատի անհատական ​​մարզումներով։