«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Ատալանտայի» հարձակվող Լուիս Մուրիելին:
Կոլումբիացի ֆուտբոլիստը դժգոհ է Բերգամոյի ակումբում իր կարգավիճակից ուստի հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականին։
Ինչպես տեղեկացնում է Tuttomercatoweb-ը, ընթացիկ մրցաշրջանի վերջում «Ատալանտան» պատրաստակամորեն կքննարկի 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային առաջարկները, իսկ «Յուվենտուսը», որը նախկինում հետաքրքրություն էր ցուցաբերել, համարվում է հարձակվողի տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդներից մեկը։