Ալեշանդրե Պատո. «Ֆուտբոլը շատ է փոխվել»

«Միլանի» նախկին հարձակվող Ալեշանդրե Պատոն խոսել է «ռոսոներիների» վերջին տարիների հաջողությունների մասին։

«Ֆուտբոլը շատ է փոխվել և շատ ավելի արագ է, քան նախկինում: «Միլանը» կարողացավ հարմարվել այս փոփոխություներին։ Ներկայիս «Միլանը» ժամանակակից խաղ է ցուցադրում։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա խաղալ այս ակումբում և նրա հետ հաղթանակներ տոնել, բայց այսօրվա ֆուտբոլը շատ է տարբերվում նրանից, ինչ ինձ մոտ էր», – Պատոյի խոսքերը մեջբերում է goal-ը: