Չավի. «Կարող եմ հեռանալ «Բարսելոնայից»»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավի Էրնանդեսը պատասխանել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հնարավոր հեռացման մասին հարցին։

«Ես պատրաստ եմ հեռանալ թիմից, եթե ղեկավարությունն այդպես որոշի։ Սա ֆուտբոլ է, իմ կողմից վիրավորանք չի լինի։ Լապորտան ավելի վաղ ասել էր, որ արդյունքի բացակայության դեպքում կլինեն հետևանքներ։ Կարծում եմ՝ ամեն ինչ սկսվում է գլխավոր մարզչից։ Չնայած ես դեռ դրական եմ տրամադրված: Ամեն ինչ կանեմ իրավիճակը շտկելու համար»,- Չավիի խոսքերը մեջբերում է goal-ը: