«Արսենալը» տրանսֆերային թիրախ ունի

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիքսը կարող է կարիերան շարունակել «Արսենալում», հաղորդում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը երկար ժամանակ հետևում է 22-ամյա պորտուգալացուն, քանի որ «զինագործների» ղեկավարության կազմում կան մարդիկ, ովքեր երկրպագում են ֆուտբոլիստին։

Հարձակվողի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 70 միլիոն եվրո։