Բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ անգլիական ակումբի թիրախում

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ 30-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Չելսին», հաղորդում է The Sun-ը:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը ցանկանում է Նեյմարին ձեռք բերել 2023 թվականին։ Անգլիական ակումբը պատրաստ է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ տրամադրել ֆուտբոլիստին:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: