Սերխիո Բուսկետսը որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

Ընթացիք մրցաշրջանի ավարտից հետո Սերխիո Բուսկետսը կլքի «Բարսելոնան», հաղորդում է MD-ն:

Վերջին շրջանում Սերխիո Բուսկետսը պարբերաբար քննադատությունների է ենթարկվում իր ցուցադրած խաղի համար։

Սերխիո Բուսկետսն իր ողջ կարիերան անցկացնում է «Բարսելոնայում»: Առաջին թիմի կազմում ֆուտբոլիստը անցկացրել է 690 հանդիպում, որոնցում դարձել է 18 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։