«Վալենսիան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի ֆուտբոլիստի հետ

«Վալենսիայի» մարզական տնօրեն Միգել Անխել Կորոնան հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում թիմի պաշտպան Մուկտար Դյակաբիի հետ նոր պայմանագրի շուրջ։

«Մենք բանակցություններ ենք վարում Դյակաբիի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Որոշ ժամանակ կպահանջվի համաձայնության հասնելու համար, ինչպես դա եղավ Գայայի դեպքում» – Միգել Անխել Կորոնանի խոսքերը մեջբերում է goal-ը: