Ռոմելու Լուկակու ապագայի հարցում հստակություն կա

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կշարունակի ելույթները իտալական ակումբում:

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, հարձակվողի վերադարձով հետաքրքրված չէ «Չելսին», ում պատկանում են ֆուտբոլիստի իրավունքները:

Միլանցիները պատրաստ են երկարաձգել վարձակալության պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով։ Կողմերը մոտ են համաձայնության հասնելուն: