«Ինտերը» պատրաստ է պայմանագիր առաջարկել արգենտինացի մարզիչ Դիեգո Սիմեոնեի, եթե նա հեռանա «Ատլետիկոյի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Այս մասին հայտնում է իտալական Tuttomercatoweb-ը։ Կողմերի միջև բանակցային գործընթացը արդեն սկսվել է
Նշվում է նաև, որ Իսպանիայում կարծում են, որ Սիմեոնեի դարաշրջանը «Ատլետիկոյում» մոտենում է ավարտին։
Մամուլում ավելի ու ավելի շատ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Դիեգոն կդադարեցնի համագործակցությունը մադրիդյան ակումբի հետ։