Անդրեյ Լունին. «Ես աշխարհի լավագույն ակումբում եմ, սա լավագույն վայրն է ինձ համար, և իմ ամբողջ ընտանիքը երջանիկ է»

Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը, ով թիմի երկրորդ դարպասապահն է Տիբո Կուրտուայից հետո, հարցին, թե արդյոք իր համար խնդիր է բավարար խաղաժամանակի բացակայությունը, պատասխանել է.

«Խաղաժամանակի բացակայությունը խնդիր չէ, ես աշխարհի լավագույն ակումբում եմ, սա լավագույն վայրն է ինձ համար, և իմ ամբողջ ընտանիքը երջանիկ է։

Ես հաճույք եմ ստանում ամեն օրից, ամեն օր աշխատում եմ լավագույնների հետ լավ մթնոլորտում։

Մարզումները անցկացվում են բարձր մակարդակով։ Ես ֆիզիկապես և տեխնիկապես պատրաստ եմ խաղալու»,- Լունինի խոսքերն է մեջբերում Marca-ն։