Կառլո Անչելոտտի. «Թիմը շատ լավ խաղաց՝ հատկապես հարձակման գծում. Ռոդրիգոն ու Բենզեման լավ էին համագործակցում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Լա Լիգայի 10-րդ տուրում «Էլչեի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։

«Զարմանալի է երբ գոլեր ես խփում, բայց հաշիվը չի փոխվում․․․ մենք 3 գոլ խփեցինք, որոնք չեղարկվեցին VAR-ի օգնությամբ։ Դա անընդունելի է։ Ահա, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ։

Թիմը շատ լավ խաղաց՝ հատկապես հարձակման գծում։ Ռոդրիգոն ու Բենզեման լավ էին համագործակցում։

Այս մրցաշրջանում մենք հույսեր ենք կապում Վալվերդեի հետ։ Նա պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա։ Ֆեդեն անհավանական մարզավիճակում է»,- Անչելոտտիի խոսքն է մեջբերում Marca-ն