Ֆլորենտինո Պերեսը արձագանքել է Էրլինգ Հոլանդի հնարավոր տրանսֆերի մասին լուրերին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արձագանքել է այն լուրերին, թե «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի պայմանագրում  կա կետ, ըստ որի՝ 22-ամյա նորվեգացին 2024 թվականին կարող է տեղափոխվել Մադրիդ 200 միլիոն եվրոյի դիմաց։

«Ես գաղափար չունեմ այդ մասին. Մենք արդեն ունենք լավագույն կազմը: Մեզ մոտ արդեն խաղում են լավագույնները»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Անգլիական ակումբի կազմում իր առաջին մրցաշրջանում հարձակվողն արդեն 14 խաղում դարձել է 20 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։