Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի դարպասապահ Անդրեյ Լունինի հետ, հայտնում է AS-ը։
Ըստ հրապարակման՝ ֆուտբոլիստը գիտակցում է, որ թիմի պահեստային դարպասապահն է։
Մադրիդցիների հիմնական դարպասապահը Տիբո Կուրտուան է, ով որոշ ժամանակ ապաքինվում էր վնասվածքից, և ում հաջողությամբ փոխարինեց Լունինը։