Մայք Մենյանի վնասվածքը կրկնվել է

Իտալիայի գործող չեմպիոն «Միլանի» ֆրանսիացի դարպասապահ Մայք Մենյանի սրունքի վնասվածք է ստացել, հայտնում է Sky Sport Italia-ն:

Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա դարպասապահի ապաքինման ժամկետները դեռևս հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ նա կարող է բաց թողնել Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությունը:

Հավելենք, որ Մունդիալ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին: