«Վալենսիան» կերկարաձգի պայմանագիրը թիմի առանցքային ֆուտբոլիստի հետ

«Վալենսիայի» ձախ պաշտպան և ավագ Խոսե Լուիս Գայան կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ:

Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա այսօր, հայտնում է թիմի պաշտոնական կայքը:

Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Գայան «Վալենսիայի» սան է։ Վերջին երկու տարիների ընթացքում պարբերաբար հաղորդվում էր, որ Գայան «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակներից մեկն է:

27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։