Պաշտոնական. Ֆրանկ Կրամերը լքեց Գելզենկիրխենի «Շալկեի» գլխավոր մարզչի պաշտոնը

Գելզենկիրխենի «Շալկեն» թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Ֆրանկ Կրամերին, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:

«Շալկեն» բոլոր մրցաշարերում պարտվել էր վերջին 4 խաղերում անընդմեջ: Բունդեսլիգայում թիմը 6 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 17-րդ տեղը: