«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը գրավի դիմաց ազատ է արձակվել

Հարձակվող Մեյսոն Գրինվուդը, ում իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», գրավի դիմաց ազատ է արձակվել Մանչեսթերի դատարանում դատից հետո: Ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության մեջ։ Այս մասին հայտնում է The Sun-ը:

Նշենք, որ Անգլիական ակումբի ֆուտբոլիստը ձերբակալվել էր այս տարվա հունվարին, իր նախկին ընկերուհու՝ Հարիետ Ռոբսոնի մեղադրանքներից հետո, ով հրապարակել էր ծեծի լուսանկար, ինչպես նաև ձայնագրություն, որտեղ նրան ստիպում էին սեռական հարաբերություն ունենալ։

21-ամյա ֆուտբոլիստի գործով հաջորդ դատը տեղի կունենա նոյեմբերի 21-ին։