Կարիմ Բենզեման խոստովանել է, որ ժամանակին կարող էր տեղափոխվել «Բարսելոնա»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոստովանել է, որ ժամանակին կարող էր հայտնվել կատալոնական «Բարսելոնայում»։

«Այդ ընթացքում մի քանի ակումբներ կապնվեցին ինձ հետ։ Նրանց թվում կարող եմ նշել «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերը» և «Բարսելոնան»: Այնուամենայնիվ, ես որոշեցի ընտրել «Ռեալը»։ Ես շատ լավ հիշում եմ այդ պահը, այն ժամանակ ընկերներիս հետ էի»,- Կարիմ Բենզեմայի խոսքերը մեջբերում Onda Cero-ը։