Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Անդրեյ Լունինի հետ

Մադրիդի «Ռեալը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը 23-ամյա դարպասապահ Անդրեյ Լունինի հետ, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը երջանիկ է իսպանական ակումբում և չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը, չնայած այն բանին, որ քաջատեղյակ է «սերուցքայինների» փոխարինող դարպասապահի իր ներկայիս կարգավիճակին։