«Տոտենհեմի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի «Ոսկե գնդակի» նվաճման մասին:
«Ինձ բախտ է վիճակվել Կարիմի հետ մեկ մրցաշրջան անցկացնել «Լիոնում»: Հետո նա տեղափոխվեց իր երազանքների ակումբ՝ Մադրիդի «Ռեալ»: Նա իր հետքն է թողել Ֆրանսիական ֆուտբոլի պատմության վրա» – Լյորիսի խոսքերը մեջբերում է goal-ը: