Իտալական «Նապոլին» մտադիր է երկարաձգել թիմի հարձակվող Խվիչա Կվարացխելիայ գործող պայմանագիրը, հաղորդում է Calciomercatoweb-ը:
Իտալական ակումբը ցանկանում է 21-ամյա ֆուտբոլիստին առաջարկել աշխատավարձի բարձրացում և նոր պայմանագիր, հաշվի առնելով նրա լավ ելույթները իտալական թիմի կազմում:
Նշենք, որ Կվարացխելիան «Նապոլի» է տեղափոխվել Բաթումի «Դինամոյից» 2022 թվականի ամռանը։