Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը շատ արդյունավետ հանդիպում է անցկացրել «Ռայո Վալեկանոյի» դեմ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում։
Ըստ Opta-ի, Գրիզմանի անհատական խաղն արժանի է հատուկ ուշադրության, ֆուտբոլիստը 7 գոլային պահ է ստեղծել թիմակիցների համար, նրա լավագույն արդյունքը Լա Լիգայում իր ողջ կարիերայի ընթացքում, ինչպես նաև լավագույնը «Ատլետիկոյի» բոլոր ֆուտբոլիստնների պատմության մեջ վերջին 10 տարում:
Անտուան Գրիզմանը այս մրցաշրջանում Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում 10 խաղում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։